Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության արդյունքը
Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի՝ ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար նշանակված քննության արդյունքի համաձայն, նա որևէ շահագրգռվածություն կամ նույնիսկ կապ չի ունեցել Ամուլսարի հարցի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
«Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հստակ նշվում են, թե բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է բացարկ կամ ինքնաբացարկ հայտնի: Իրենց ազգակցական կապի աստիճանը նշված չէ: Զուտ իրավական առումով մենք որևէ խնդիր չունենք, խախտում չկա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ infocom.am կայքը հոդված էր հրապարակել՝ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ: Դրա հետ կապված քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։
«Սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ»,- մասնավորապես հայտնել էին ՔԿ-ից:
Այժմ Ամուլսարի գործով քննչական խմբի նոր ղեկավարն է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։
Ինչ վերաբերում է Ամուլսարի վերաբերյալ քրեական գործին, նա նշեց, որ քրեական գործը շատ դինամիկ պրոցես է, նույնիսկ այսօր կարող են ստանալ այնպիսի տվյալներ, որոնք մինչ այդ չունեին, դրանով է պայմանավորված նոր քննության զարգացումն ու խորացումը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
- ՀԽ-ում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում
- Քաղաքական նոտա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
- Ինչպիսին է Ամուլսարի իրավիճակը դատարանում
- Քննչական խմբի ղեկավար. Ամուլսարի գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ
- Երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. «Քանի կանք, ոչ մի հանք»
- Մանկասայլակներով երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է
- Ավտոերթ Ջերկումից Երևան՝ ի պաշտպանության Ամուլսարի
- Նազելի Վարդանյան. Մինչև օրս չգիտենք, թե Ամուլսարի շահագործումը մարդու առողջության վրա ինչ ազդեցություն կունենա
- ՔԿ. Իվանյանը չի ազատվել աշխատանքից
- Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան