Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանը
83 տարեկանում mահացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, քանդակագործ, Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Հենրի Էլիբեկյանի: Այս մասին հայտնում են Հայաստանի Նկարիչերի միությունից:
Հենրի Էլիբեկյանը 1967 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1968-1971 թվականին ապրել է Մոսկվայում, 1972 թվականից՝ Երևանում։
Ունի գեղանկար աշխատանքներ, քանդակներ, նաև կատարել է բեմականացված ակցիաներ. «Գ. Յակուլով» (1985, Երևան), «Գեղանկարչություն և քանդակագործություն ժամանակի և տարածության մեջ» (1986, Յուրմալա), «Հայաստանը երեկ, այսօր, վաղը» (1993), «Սիրեցեք մարդուն» (2001), «Համլետը Համլետ չէ կամ վրեժխնդրություն հոր համար» (2003, երեքն էլ՝ Երևան)։ Ձևավորել է Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Խաղում ենք Սթրինդբերգ» (1975), Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» (1977, երկուսն էլ՝ ԵԴԹ), Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» (1978, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) ներկայացումները։
Հենրի Էլիբեկյանի ստեղծագործությունները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների պետական թանգարանում, Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանում, Մոսկվայի Ա. Սախարովի անվան «Խաղաղություն, առաջընթաց և մարդու իրավունքներ» թանգարան-հասարակական կենտրոնում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և այլ քաղաքների թանգարաններում և հավաքածուներում։
Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Վաղարշակ Էլիբեկյանի որդին է, ՀՀ վաստակավոր նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի եղբայրը։
Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան