Ու՞մ են հարցրել, որ այդպես մի գրչի հարվածով լուծարում են այդ գիշերօթիկները. ԲՀԿ պատգամավոր
«Ով է այն մոլորյալը, որ մտածում է, թե գիշերօթիկը միայն գիշերը մնալու տեղ է»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով գիշերօթիկ հաստատությունների լուծարման հարցին։
«Գիշերօթիկում մարդը կրթվում է, դառնում է հասարակության լիարժեք անդամ, պատրաստված ձևով մտնում է կյանք, կարելի է իմանալ՝ ու՞մ են հարցրել, որ այդպես մի գրչի հարվածով լուծարում են այդ գիշերօթիկները։ Ես արդեն բազմաթիվ ծնողներից ստացել եմ Գյումրու թիվ 1 գիշերօթիկի հետ կապված գրավոր դիմումներ, ահազանգեր։ Անուն-ազգանունով նամակներն ինձ մոտ է»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ թե ինչ հայացքներ ունեն այլ ոլորտներում, ուժերը պետք է մեկտեղեն և կանխեն այդ հաստատությունների կործանումը։
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները:
Հարակից հրապարակումներ`
- Գիշերօթիկներից վերադարձող երեխաների ընտանիքներին նյութական աջակցություն կտրամադրվի․ Բաթոյան
- Առաջարկվում է լուծարել չորս գիշերօթիկ հաստատություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան