Իրավունք 13:18 22/10/2019 Հայաստան

Երվանդ Վարոսյան. Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը ոչ միայն իրավաչափ չէ, այլև ապօրինի է։ Panorama.am-ի հետ զրույցում նման պնդում արեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Panorama.am- Պարոն Վարոսյան, Ձեր կարծիքով, իրավաչա՞փ է Արսեն Բաբայանի ձերբակալությունը։
Երվանդ Վարոսյան-Ոչ միայն իրավաչափ չէ, այլև ապօրինի է այն պարզ պատճառով, որ ձերբակալումը Քրեական դատավարության օրենսգրքրի իմաստով, անձի փախուստը կանխելու նպատակով ձեռնարկվող հարկադրանքի միջոց է։ Այն ձեռնարկվում է  անմիջապես հանցագործությունը կատարելու պահին կամ հանցագործության կատարումից անմիջապես հետո, եթե անձի վրա կան հանցագործությունն իր կողմից կատարած լինելու մասին վկայող հետքեր կամ որևէ ականատես վկա նրան մատնացույց է անում որպես ենթադրյալ հանցագործություն կատարողի։ Ձերբակալության իմաստն այն է, որ այլ տարբերակ չկա, պետք  է մարդուն երեք օրով գոնե ազատությունից զրկել, որպեսզի ներկայացնեն դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու։ Այսինքն, նման անհետաձգելի իրավիճակ պետք է լինի։
Բայց ամենակարևորը՝ ձերբակալումը կիրառվում է միայն անձի փախուստը կանխելու նպատակով։ Արսեն Բաբայանը Հատուկ քննչական ծառայություն հրավիրվել է, ինքն իր ոտքով գնացել է։ Այստեղ ամեն ինչ ավարտվում է, մնացածը լիրիկա է։ Չի կարող ձերբակալվել մի մարդ, ով օրենքով սահմանված կարգով, պատշաճ ձևով ընդունելով հրավերը՝ ներկայանում է վարույթն իրականացնող մարմնին։

Panorama.am -Մինչ այս հարցազրույցը, ես խոսեցի ՀՔԾ-ի հետ։ Ծառայությունից ասացին՝ ձերբակալությունը տեղի է ունեցել  փախուստը կանխելու նպատակով, «քանի որ իրենք հիմք» ունեն։
Երվանդ Վարոսյան -ՀՔԾ-ից չէին կարող ասել, «մենք հիմքեր չունենք, կատարում ենք քաղաքական հրահանգ ու մենք գործիք ենք»։ Կարո՞ղ էին նման բան ասել, կարո՞ղ էին ասել, որ մենք ապօրինի մարդկանց ազատությունից զրկում ենք, որ հասնենք մեր ուզած նպատակին՝ Սահմանադրական դատարանի հետ կապված։ Կարո՞ղ էին ասել։

Panorama.am -Դուք մտածում եք՝ այդպե՞ս է։
Երվանդ Վարոսյան -Ես չեմ մտածում, իրենք հենց դա են անում։

Panorama.am -Ձերբակալությունների այս շղթային ամեն օր մի նոր օղակ է ավելանում։ Ձեր՝ որպես փաստաբանմի կոչը, հորդորը ո՞րն է։
Երվանդ Վարոսյան -Դադարեցնել այս հոգեխանգարմունքը։ Սա վտանգավոր է թե՛ պետության, թե՛ այն իրագործողների համար։ Հասկացե՛ք։ Իմ ցավը գիտե՞ք որն է, էլի փոխվելու է իշխանությունը, էլի ձերբակալությունների շարան է լինելու։ Այս ամեն ինչից մենք պետք է դուրս գանք վերջ ի վերջո, պիտի պետություն կառուցենք։ Մեկը պիտի մի օր նստի, մտածի՝ մեր դատարանը ինչպիսին պետք  է լինի, ինչպիսին պետք է լինի այս կամ այն հարցի  լուծումը։ Հիմա հաջորդ իշխանափոխությունից հետո պիտի կանչեն Սասուն Խաչատրյանին, ասեն՝ Սասուն Խաչատրյան, մեզ ասա, Արսեն Բաբայանին ինչի՞ ձերբակալեցիք։ Ու ես էլի նստելու եմ, ասեմ, լավ ժողովուրդ, եկեք անցնենք էս ամեն ինչով։ Չի կարելի է նման բան անել, խնդիրն այս է։

Panorama.am -Պարոն Վարոսյան, տարբեր իրավաբաններ հայտարարեցին, որ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրել իրավական մի ակտով, որը համաներված է։
Երվանդ Վարոսյան -Ես ասում եմ՝ գլոբալ առումով, սա ապօրինի է։ Եվ այն արարքը, որը դրված է Բաբայանի կասկածանքի հիմքում, անգամ ընկել է համաներման տակ, այստեղ ավելացնելու ուրիշ բան չկա։ Նոր Հայաստանում ամեն ինչ կարելի է, ի՞նչ խնդիր կա։ Ես չեմ զարմանա, եթե փորձեն պոստ ֆակտում մեղադրանք լրացնել, որպեսզի արդարացնեն իրենց արածը։ Սակայն դա չի ստացվի։ Ակնհայտ է, թե սա  ինչ պրոցես է, ինչին է ուղղված։ Իշխանության ուզուրպացիա է և վերջ։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}