Թունյանը պարզաբանում է, թե ինչու են մերժել եկամտահարկին վերաբերող ԼՀԿ օրինագծերը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքների մի շարք նախագծեր ԱԺ Տնտեսական հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն էր ստացել։ Դրանցով հիմնականում առաջարկվում էին եկամտային հարկի հաշվին փոխհատուցել առողջության ապահովագրությունը, քաղիրավական պայմանագրերով անձանց հնարավորություն տալ օգտվել հիպոթեքային վարկի տոկոսավճարները եկամտային հարկի հաշվին փոխհատուցելու հնարավորությունից և վերացնել ձեռքբերվող գույքի արժեքի սահմանափակումները։
Թե ինչու են դրանք բացասական եզրակացության արժանացել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Կոնկրետ քաղիրավական պայմանագրերով անձանց հիպոթեքային վարկի տոկոսավճարները եկամտային հարկի հաշվին փոխհատուցելու հնարավորությանը վերաբերող առաջարկի հետ կապված հարցն ունի թե բովանդակային, թե տեխնիկական կողմ»,- ասաց նա։
Թունյանն այսպիսի մի օրինակ բերեց. «Ենթադրենք մեկը եկել է այս սենյակը վերանորոգելու, որի համար ես նրան տվել եմ 300 հազար դրամ կանխավճար: Սենյակը նորոգում է, հետո պետությունից համապատասխան չափով եկամտային հարկը հետ է ստանում, որ հիփոթեքային վարկի տոկոսները փոխհատուցի: Հետո պարզվում է աշխատանքը վատ է արել և գումարը հետ է վերադարձնում: Հիմա պետությունը ոնց պետք է այդ մարդուն գտնի, որ իր տվածը հետ վերցնի: Մենք ասում ենք, որ ճիշտ է, որ մարդը, ով աշխատում և հարկ է վճարում, ևս պետք է հնարավորություն տալ այդ արտոնությունից օգտվել: Դրա համար մենք ասում ենք՝ կներդրվի համատարած եկամուտների հայտարարագրման ինստիտուտը և ամեն ինչ արդար կլինի»:
Նա հավելեց, որ համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման ուղղությամբ կոնկրետ քայլեր կարվեն արդեն 2020 թվականի սկզբին:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Խաչատրյանը կողմ է, որ հիպոթեքային վարկառուի սպասարկման տոկոսները շարունակեն վճարվել եկամտահարկից
- Պետության կողմից դրված հիպոթեքային մեխանիզմը հասանելի չէ մարզերում. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը