Լիլիթ Մակունց. ՍԴ կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որը անարձագանք չի մնա
«Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորելու նախագիծ ներկայացրել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը դեռևս «Իմ քայլը» խմբակցությունը չի քննարկել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա ասաց, որ Աղազարյանը նախագիծը ներկայացրել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովին։
«Շատ տարբեր հարցեր են քննարկվում, և եթե հանգենք այս կամ այն մոտեցմանը, անպայման կհրապարակենք»,- ասաց Մակունցը։
Անդրադառնալով ՍԴ-ի կողմից ԱԺ դիմումի մերժման հիմքերին՝ Մակունցն ասաց, որ ՍԴ պատասխան չի տվել ԱԺ-ի կողմից բարձրացված այն մտահոգություններին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին:
«Առկախված են մնացել այն բոլոր մտահոգությունները, որոնք կային մեր նախագծում։ Եվ փոխարենը ՍԴ-ն որոշում է կայացրել, դրանով ԱԺ նկատմամբ, իմ գնահատմամբ, ՍԴ կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որը, իհարկե, անարձագանք չի մնա»,- ասաց Լիլիթ Մակունցը։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. ՍԴ-ում խնդիր կա և այն պետք է լուծում ստանա
- ՍԴ-ն մերժեց ԱԺ-ին ՝ քննարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ բողոքարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան