Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել. Մարուքյան
«Ես դեմ չեմ, որ լավ աշխատող մարդկանց պարգևավճար տան, ես գաղտնիության պրոցեսի հետ կապված խնդիր ունեմ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը։
«Սա ուղղակի խայտառակություն է, որ ասում են ընթացակարգը գաղտնի է արվել, եթե մի բան արվում է, պետք է անել բաց, հրապարակային։ Ապշած եմ, որ երեկվանից այս ինֆորմացիան տարածվում է, իսկ կառավարությունից որևէ ձայն չկա»,- ասաց պատգամավորը։
Մարուքյանը շեշտեց, որ խորհրդարանը, ի դեմս իրենց, միջոցներ կձեռնակիր այդ գաղտնի ընթացակարգը բացահայտելու և հանրությանը ներկայացնելու համար. «Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել, եթե խոսքը չի գնում պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է
- Դանիել Իոաննիսյան. Նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացումը խայտառակություն է և օրենքի ոտնահարում
- «Հետք». Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է