Պուտինն ու Էրդողանը բանակցում են Սոչիում
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները՝ նեղ կազմով։ Այս մասին գրում է RIA-ն։
Խոսակցությունը կլինի «մանրակրկիտ, բարդ և արագ», նրանք պետք է քննարկեն շատ թեմաներ, ավելի վաղ լրագրողներին ասել էր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ակնկալվում է, որ երկխոսության հիմնական թեման կլինի Սիրիայում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով այնտեղ հոկտեմբերի 9-ին մեկնարկած Անկարայի ռազմական գործողությունը և Թուրքիայի ու ԱՄՆ-ի պայմանավորվածությունները՝ 120-ժամյա հրադադարի վերաբերյալ:
Պուտինի հետ հանդիպումից մեկ օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան «քայլեր կձեռնարկի» Սիրիայի հարցով՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո: Այսօր լրանում է գործողությունների դադարեցման հինգ օրը:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու գործընթացի հաջորդ փուլը:
Սոչիում բանակցությունների սկսվելուց առաջ Պուտինը իրավիճակը Սիրիա-Թուրքիա սահմանին անվանեց «սուր», իսկ երկխոսությունը պահանջված:
Բանակցություններից հետո նախատեսված է մամուլի ասուլիս։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին