Ընդդիմադիր պատգամավոր. Տարոն Մարգարյանը ճիշտ էր, մենք՝ սխալ
«Տարոն Մարգարյանը ճիշտ էր, մենք՝ սխալ»,- հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ իշխանությունը մերժեց Լուսավոր Հայաստանի նախագիծը։
«Սա ակնհայտորեն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի քմահաճույքն էր, ինչը դակեց Ազգային ժողովի մեծամասնությունը։ Քաղաքապետի վրա չեմ զարմանում, իր կառավարումը թափանցիկության իմաստով սանդղակի վերջին տեղերում է, իսկ մեծամասնությունը ինձ զարմացրեց։ Սա լակմուսի թուղթ էր ինձ համար»,-գրել է Սամսոնյանը։
Հիշեցնեք, որ ավելի վաղ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության 7 բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Այն ստացել է բացասական եզրակացություն, ինչպես պնդել է Սամսոնյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի քմահաճույքով, որովհետև վերջինս չի ցանկացել.
-Ավագանու խմբակցություններին վերադարձնել տեղական հանրաքվե նախաձեռնելու առաջարկի իրավունքը
-Սահմանել հստակ ժամկետ ավագանու անդամների և խմբակցությունների ընդունելության համար /դիմելու դեպքում/
-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործակարգավարական նիստերի կազմակերպումը ամրագրել, որպես իր գործունեության ապահովման միջոց և թույլ տալ ավագանու անդամի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով։
-Կրճատել ավագանու որոշումների, ուղերձների և հայտարարությւոնների ընդունման նախաձեռնություններն ավագանու նիստում քննարկման ժամկետը 4 դարձնելով 2 ամիս։
-Ավագանու նիստերի օրակարգի ձևավորման գործընթացում խորհրդակցական կարգով ներառել նաև ավագանու խմբակցություններին։
-Ավագանու մշտական հանձնաժողովի նախագահին տալ հանձնաժողովի նիստին քննարկվող հարցին առնչվող անձինք հրավիրելու նախաձեռնության իրավունք։
-Երևանի վարչական շրջանների հետ հարցուպատասխան նախատեսել ավագանու յուրաքանչյուր հերթական նիստից հետո։
2017 թվականին այս փաթեթը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը նախապատրաստում էր, որպեսզի ԱԺ ԵԼՔ խմբակցությունը՝ ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ դնի շրջանառության մեջ։
«Այսօր այս փոփոխությունները գլխացավանք են իշխող մեծամասնության համար։ Այնինչ միշտ ունեցել ենք այն մտայնությունը, որ պետք է անել այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխություններ, որը շահավետ կլինի ոչ թե ինչ-որ ուժի համար, այլ պետության և նրա ինստիտուտների»,-նշել էր Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան