Փաշինյան. Պլանավորում ենք մինչև տարեվերջ 140 հա տարածքի վրա շուրջ 500 հազար տնկի տնկել
«Բնապահպանական խնդիրների լուծումը և մասնավորապես անտառների պահպանումն ու վերականգնումը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից են»,- Երևանում ընթացող «Գագաթաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովի բացմանն իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Հայաստանն արդեն տևական ժամանակ է, ինչ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ, այս բացասական երևույթը ծնվել է անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ եկած մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես, էներգետիկ ոլորտում: Վարչապետի խոսքով, դրանց սակայն, որպես որոշիչ գործոն, հետագայում ավելացել է նաև կլիմայի փոփոխության գլոբալ միտումը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, կառավարությունը վերջերս որոշում է կայացրել և հատկացրել 424 միլիոն դրամ մինչև տարեվերջ Հայաստանում անտառվերականգնման գործընթաց սկսելու համար, պլանավորում են մինչև տարեվերջ 140 հա տարածքի վրա շուրջ 500 հազար տնկի տնկել:
Հարակից հրապարակումներ`
- Անտառագետ-դենդրոլոգ. Հո միայն ծառ տնկելով չէ՞
- Հայաստանում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին կտնկվի 10 մլն ծառ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում