«Իրատես». Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվո՞ւմ
«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին պառլամենտից տանելու գնացած, բարոյականության, իրավաբանության նորմերի վրայով վաղուց «սալդո» արած, և դրա շնորհիվ նույն Նիկոլի «ձեռքից» երեկ գեներալ-լեյտենանտի կոչման «արժանացած գլխավոր դատախազն այս օրերին նոր խնդրի առջև կկանգնի Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործի առնչությամբ:
Չնայած ինքը և իր «մենեջերներն» ամեն ինչ արեցին, որ հանրության մեջ տարածվի վարկածը, թե արդարադատության այն ժամանակվա նախարար Արփինե Հովհաննիսյանն էր պատասխանատու Հաց բերողի մահվան համար, իրականում Հաց բերողը 2016 թ. դեկտեմբերին ազատ էր արձակվել` Եվրոպական դատարանում գործի քննության շրջանակներում նախարար Արփինե Հովհաննիսյանի և ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի ջանքերով, որից հետո Արթուր Սարգսյանը, չնայած ծանր հիվանդությանը, գլխավոր դատախազի «ջանքերով» կրկին ձերբակալվեց, իսկ 10 օր հետո մահացավ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: