Նեթանյահուն չկարողացավ կառավարություն կազմել. ի՞նչ է լինելու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չկարողացավ կառավարություն ձևավորել և մանդատը վերադարձրել է նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Այս մասին գրում է BBC-ն։
Համացանցում Իսրայելի բնակիչներին ուղարկված տեսաուղերձում Նեթանյահուն բացատրել է, որ «նա արել է հնարավոր ամեն ինչ, լայն միասնական կառավարություն ձևավորելու համար», բայց նրա առաջարկները մերժվել են:
Նեթանյահուն դեռ երկու օր ուներ կառավարություն ձևավորելու համար, բայց նա որոշեց մանդատը հանձնել երկուշաբթի՝ իր 70-ամյակի օրը:
Իսրայելի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կաբինետ կազմելու իրավունքն այժմ կփոխանցվի «Կահոլ-Լավան» դաշինքի առաջնորդ Բենի Գանցին:
Նեթանյահուն տեսաուղերձում նշել է, որ եթե Գանզը մտադիր է Միացյալ Արաբական ցուցակի աջակցությամբ ստեղծել փոքրամասնության կառավարություն, նա կգլխավորի ընդդիմությունը և կփորձի հասնել այդպիսի կառավարության վաղաժամ փոփոխության:
Նախագահը Գանցին 28 օր կտա՝ կառավարություն կազմելու համար։
Ռիվլինն ասել է, որ կփորձի խուսափել նոր ընտրություններից, որոնք այս տարի արդեն 2 անգամ անցկացվել են, սակայն ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չի կազմել։
Սեպտեմբերին կայացած ընտրություններում Նեթանյահուն ստացել էր Քնեսեթի 32 տեղ, իսկ Գանցը՝ 33։ Կառավարություն կազմելու համար անհրաժեշտ է ունենալ 120 տեղ ունեցող խորհդարանի 61 տեղը։