«Ժողովուրդ». ԱԺ հերթական քառօրյան հնարավոր է, այսօր կամ վաղը սպառի օրակարգը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քառօրյան՝ մեկ-երկու օրում… Այսօր մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյան, հնարավոր է, այսօր կամ վաղը սպառի օրակարգը, ամփոփի աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրակարգի հաստատման համար հրավիրված ԱԺ խորհրդի փակ նիստը ևս շատ կարճ է տևել՝ ընդամենը մոտ 7 րոպե, ու որոշվել է, թե ինչ հարցեր պիտի քննարկվեն: Տեղեկացանք, որ օրակարգում ընդգրկված 21 հարցերի գերակշիռ մասը՝ 17-ը, երկրորդ ընթերցման ռեժիմում է քննարկվելու և միայն 4-ին է սպասվում առաջին ընթերցումը:
Դրանց թվում է նաև «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Այնպես որ, չի բացառվում, որ խորհրդարանականները մինչև հայտարարությունների ժամը հասցնեն սպառել հաստատված օրակարգի մեծ մասը և քննարկել բոլոր օրինագծերը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում