«Փաստ». «Ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք». Վահե Գրիգորյանը «մուննաթ» է եկել
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ շուրջ ընթացող գործընթացները իշխանությունների համար իսկական գլխացավանք են դարձել, քանի որ Հրայր Թովմասյանից ու ՍԴ ներկայիս կազմից ազատվելը նրանց համար կենաց-մահու խնդիր է։ Ներկայումս իշխանության այն ներկայացուցիչները, որոնք կողմ էին ՍԴ թնջուկի լուծման այն ճանապարհին, որը ԱԺ կողմից ներկայացվեց Սահմանադրական դատարան, ներկայումս կանգնել են փաստի առաջ և չեն կարողանում «շեֆության» առաջ հստակ արդարացումներ գտնել։
Բնականաբար, խիստ նեղված է իրեն ՍԴ նախագահ պատկերացնող Վահե Գրիգորյանը, որը իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ գրեթե անսքող կերպով դժգոհություն հայտնեց խորհրդարանական մեծամասնությունից, իսկ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում, ըստ մեր տեղեկությունների, «մուննաթ» է եկել, թե՝ «ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք»։
Նշենք, որ Գրիգորյանի առաջարկած տարբերակով՝ ԱԺ-ն պետք է դիմի սահմանադրական մարմիններին՝ ՍԴ-ի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու համար, որից հետո ԱԺ-ն պետք է ընտրությունների միջոցով նշանակի ՍԴ-ի դատավորներին՝ այսպիսով ավարտելով իշխանությունների կամակատար ՍԴ կազմավորելու գործընթացը:
Ըստ Գրիգորյանի «տեսության», պետք է արձանագրել, որ 2015 թ. Սահմանադրությամբ 2018 թ. ապրիլից հետո կա դատավորի 7 թափուր տեղ (խոսքը դարձյալ դատավոր-անդամ բառախաղի մասին է)։
Ու որքան էլ իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը (այդ թվում, ի դեպ, իշխանության մեջ) վստահ է, որ սա իրավաբանության հետ կապ չունեցող, բացարձակ անօրինական մոտեցում է, այդուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս այն դարձյալ քննարկման փուլում է, ընդ որում՝որպես քննարկվող տարբերակներից ամենաանցավը: Ի դեպ, այս տարբերակին հակված են հատկապես ՀԱԿ-ականները, որոնք ակտիվ լոբբինգ են իրականացնում և փափագում են վերջապես լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանին նստեցնել ՍԴ նախագահի աթոռին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում