Արսեն Բաբայանի գործով դատական նիստ տեղի չունեցավ
Արսեն Բաբայանին դատարան չէին բերել և դատական նիստ տեղի չունեցավ: Այս մասին դատարանի դիմաց ակցիայի մասնակիցներին հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Դատավորը պարտավոր էր ձերբակալման օրինաչափության հարցը քննարկման առարկա դարձնել 24 ժամվա ընթացքում: 24 ժամն անցել է, նիստը տեղի չի ունեցել: Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել, որպեսզի նիստ լինի: Նիստը նշանակվել է վաղը, ժամը՝ 17.45-ին: Մեր պաշտպանյալի ներկայությունը չի ապահովվել, նա դատարան չի բերվել: Ձևական նիստ է նշանակվել ու չի արվել, ինչ ասեմ»- ասաց Վարոսյանը:
Փաստաբանը նաև հստակեցրեց, որ դատարանն ու վարույթ իրականացնող մարմինը պետք է ապահովեին Բաբայանի ներկայությունը նիստին: Փոխարենը նոր մեղադրանք է առաջադրվել. «Նոր մեղադրանք է առաջադրվել առ այն, որ ինչ-որ անձանց կողմից, անհայտ միջոցներով իշխանության յուրացում է եղել: Մեղադրանքն իրականության հետ աղերս ունենալ չի կարող, ով ինչ ցուցմունք ուզում է տալ: Մեղադրանքը Արսեն Բաբայանի հետ առնչություն չունի: Այն առնչություն չունի ՀՀ ՍԴ -ի հետ, սա «պլան գ»-ն է , սրանից հետո լինելու է «դ-ն, ճ-ն» և այլն»,- նշեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա Վարոսյանն ասաց, որ որպես իրավաբան առաջադրված տեքստին գնահատական տալ չի կարող:
Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության իրավաչափության հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան
- Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան
- Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ
- Երվանդ Վարոսյան. Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է
- ՄԻՊ. Արսեն Բաբայանի իրավունքների առնչությամբ արդեն իսկ նախաձեռնված է քննարկման ընթացակարգ
- Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան
- Արա Զոհրաբյան. Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում
- Իշխանյան. Արսեն Բաբայանը բանտում է այն պատճառով, որ ՍԴ նախագահը հրաժարական չի տալիս
- Մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը կատարված արարքները համաներված են
- Ռուբեն Մելիքյան.Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը
- Արմեն Աշոտյան. Սա էլ չի օգնի ձեզ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին