Աշոտ Մելիքյան. Հետհեղափոխական շրջանում հարցեր առաջացնող բազմաթիվ ձերբակալություններ են լինում
«Հետհեղափոխական շրջանում բազմաթիվ այդպիսի ձերբակալություններ են լինում կամ քրեական գործեր են հարուցվում, որոնք որ հարցեր են առաջացնում մարդկանց մոտ»,- լրագրողների հետ հանդիպանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե տարբեր իրավաբաններ, իրավապաշտպաններ այն կարծիքն են հայտնում, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը իրավական չէ, այլ քաղաքական որոշում է, այդ դեպքում արդյո՞ք նրա ձերբակալությունը ազատ խոսքի սահմանափակման փորձ չէ՝ հաշվի առնելով, որ նրա արտահայտած կարծիքները չէին համընկնում այսօրվա իշխանության արտահայտած կարծիքներին:
Նա ասաց, որ իրավապահ մարմիններ նշում են հիմքեր ունեն, պետք է տեսնել, թե ինչ են լինելու այդ հիմքերը, ինչով են պայմանավորված:
«Կարելի է, իհարկե, օդում հնչեցել, որ հենց իր արտահայտած մտքերի համար են, ամեն դեպքում լինելու է ենթադրություն, ոչ ավելին: Այնուամենայնիվ, համարում եմ, որ պետք է մի քիչ սպասել, տեսնել ի վերջո ինչ են գտնելու, ինչ են ասելու իրավապահ մարմինները»,- ասաց Ա. Մելիքյանը:
Նա անդրադառնալով Yerevan.today խմբագրությունում կատարված խուզարկությանն ու տեխնիկայի առգրավմանը, ասաց, որ անսպասելի երևույթ էր, նաև աննխադեպ, չի հիշում վերջին տասնյամյակում նման իրադարաձություն:
Ա. Մելիքյանը խոսքով, քանի որ անսովոր երևույթ էր, այդ դեպքում էլ պետք էր մի քիչ սպասել ու տեսնել, թե ինչ հիմնավորում է լինելու: Նա նշեց, որ Քննչական կոմիտե հարցում էին ուղարկել՝ խնդրելով տրամադրել առգրաված տեխնիկայի փորձաքննության արդյունքները. եթե գաղտնիք կա փակել, ոչ գաղտնի մասերը տրամադրել:
«Ստացանք պատասխան, որ փորձաքննության արդյունքում քննությանը հետաքրքրող որևէ տվյալ չի հայտնաբերվել: Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հոսանքի է հարում կամ չի հարում Yerevan.today-ը, այդ բիրտ քայլը, որ կիրառվեց խմբագրության նկատմամբ, ոչ այլ ինչ էր, քան ճնշում լրատվամիջոցի վրա»,- ասաց Ա. Մելիքյանը:
Նա նշեց, որ տեխնիկայի առգրավումը, ամիսներով պահելը խոսում է այն մասին, որ լրատվամիջոցի վրա ճնշում է գործադրվել, այն մարդիկ, որոնք այդպիսի հրաման են տվել, որոնք իրենց լիազորությունների սահմանների անցել են, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Վարոսյան. Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է
- ՄԻՊ. Արսեն Բաբայանի իրավունքների առնչությամբ արդեն իսկ նախաձեռնված է քննարկման ընթացակարգ
- Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան
- Արա Զոհրաբյան. Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում
- Իշխանյան. Արսեն Բաբայանը բանտում է այն պատճառով, որ ՍԴ նախագահը հրաժարական չի տալիս
- Ռուբեն Մելիքյան.Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը
- Քննչական կոմիտեն վերադարձրել է Yerevan.Today-ի համակարգչային տեխնիկան
- Քննչական կոմիտեն՝ Yerevan.today -ում կատարված խուզարկության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին