Մեր առաջարկած օրինագիծը օդից չէր եկել. Մելքումյան
«Արդեն հասկանալի է դառնում, որ մեր երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը հեղափոխական չի կարելի որակել»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Պատգամավորի խոսքով՝ դրա մասին ապացուցող մի քանի արդյունքներ կան։
«Այսօր առավոտյան խորհրդարանը մերժեց ներդրումային ծրագրերի պետական աջակցության մասին ինստիտուցիոնալ լուծում ստանալու մասին մեր առաջարկը, որը նշանակում է՝ կամ այդ լուծումը կառավարությունը չի ուզում, կամ ուղղակի չի կարող իրականացնել։ Ես հակված եմ նրան, որ այդ ցանկությունը կառավարության մոտ միգուցե և կա, բայց այն ինստիտուտները, որոնք պետք է ստեղծվեն, ուղղակի չեն կարող իրականություն դառնալ»,- ասաց Մելքումյանը՝ նշելով, որ իրենց առաջարկած օրինագիծը օդից չէր եկել։
«Հայաստան եկող ներդրումները պետք է լինեն առաջանցիկ՝ մյուս տնտեսական ցուցանիշներից։ Ներդրումների հասցեները պետք է իմանանք, ծավալները պետք է իմանանք»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում