Ռուբեն Մելիքյան․ Ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը
Արսեն Բաբայանի ձերբակալման իրավաչափության դեմ փաստաբանի բողոքը դատարանում մուտքագրվել է երեկ՝ ժամը 21:04։ «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ըստ Սահմանադրության՝ բողոքը պետք է քննվի սեղմ ժամկետում։ Գործնականում այդ դրույթը կիրառվում է այնպես, որ դատական նիստը նշանակվում է բողոքը մուտքագրելուց առավելագույնը 12-18 ժամ հետո։ Անցել է մոտ 16 ժամ, իսկ դատական նիստ դեռ նշանակված չէ
Այս փաստը կարող է տպավորություն ստեղծել, որ Արսեն Բաբայանին զրկում են ևս մեկ Սահմանադրական իրավունքի հավասար երաշխիքներից։ Թերևս ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը։ Առնվազն՝ Հրայր Թովմասյանի մերձավորների մասով»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Արսեն Բաբայանի իրավունքների առնչությամբ արդեն իսկ նախաձեռնված է քննարկման ընթացակարգ
- Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան
- Արա Զոհրաբյան. Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին