Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը։
Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկում են նրա ձերբակալման որոշումը: Զուգահեռ դատարանի դիմաց ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Բաբայանի:
«Ադեկվատ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր Նակալյանն անհիմն է որակում Բաբայանի ձերբակալության որոշումը. «Կրկեսը, որ մեկնարկել էր 2018-ի ապրիլին, իր տրամաբանական շարունակությունն է ունենում: Չեմ կարծում, որ սա պայմանավորված է հանրության մեջ էյֆորիա առաջացնելով, քանի որ Բաբայանը հանրային ընկալմամբ չարագործ չէր: Այստեղ ավելի շատ գործ ունենք Թովմասյանի ամբողջ շրջապատի վրա հնարավոր ու անհնարին միջոցներով ռեպրեսիաներ կիրառելու մեջ: Չեմ զարմանա, որ Թովմասյանի կրիայի դեմ հանցակազմ բացահայտեն»:
Նշենք, որ դատական նիստը տեղի է ունենում դռնփակ:
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով ևս բողոքի մասնակիցներից է, հայտնեց, որ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. «Կարծում եմ նպատակն այն է, որ քննչական մարմինները հասցնեն կալանքի վերաբերյալ նյութեր նախապատրաստել: Այս պահին Արսեն Բաբայանին առաջադրվում է այլ մեղադրանք, կարծեք թե փոխվել է մեղադրանքը և առաջադրվել է իշխանությունը յուրացնելու մասով: Ես ուղղակի չեմ հասկանում, ինչո՞ւ են նրան ձերբակալել և ինչո՞ւ են նրան զրկում ընտանիքից, հիմա էլ փոխում են մեղադրանքը»:
Մելիքյանը շարունակելով խոսքը՝ շեշտեց, որ համաներման ենթակա անձը ազատազրկվում է. «Էտ ինչքա՞ն դեպք է եղել մեր երկրում, որ ազատազրկում չնախատեսող հոդվածներով անձը ազատազրկվի: Մեր երկրում չի եղել նման պրակտիկա, որ համաներման ենթակա անձը ազատությունից զրկվի: Սա մեր երկրի պրակտիկային հակասող երևույթ է: Քրեական դատավարության ոլորտում հետընթաց է: Ակնկալում ենք իրավաչափ մոտեցում, ակնկալում եմ, որ Բաբայանն այս գիշեր իր ընտանիքի հետ է անցկացնելու»,- ասաց Մելիքյանը:
«Ադեկվատ» կուսակցության անդամ Նարեկ Մայլանն էլ իր ելույթում մասնավորապես ասաց. «Մենք սատարում ենք Արսեն Բաբայան մարդուն, Արսեն Բաբայան պաշտոնեային, ում նկատմամբ փնթի քաղաքական հետապնդում է իրականացվում: Այդ հետապնդումն իր մեջ պարունակում է անօրինություն: Արսեն Բաբայանն իր ձերբակալությամբ երկու կարևոր արձանագրություն արեց.
Հանրությունը ֆիքսեց, որ իրավապաշտպանները մեռել են, իրանք գոյություն չունեն, իրանց արգելված ա խոսել, իրանց հրահանգավորել են լռել ու գլուխները կախել: Մոտ ապագայում անուն առ անուն կհրապարակենք: Իրավապաշտպանները թքած ունեն մարդու և նրա իրավունքների վրա:
Հաջորդը, ինչպես տեսնում ենք, ինքնահռչակ Վահե Գրիգորյանին այլևս ոչինչ չի կանգնեցնի բաղձալի աթռին հասնելու համար: Արսեն Բաբայանը իր ձերբակալությամբ ամրագրեց նաև, որ ՍԴ-ն ոսկոր է, որը կանգնել է երկիրը վերջնական նենգափոխելու ճանապարհին»:
Դռնփակ նիստն այս պահին դեռ շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան
- Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ
- Երվանդ Վարոսյան. Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է
- ՄԻՊ. Արսեն Բաբայանի իրավունքների առնչությամբ արդեն իսկ նախաձեռնված է քննարկման ընթացակարգ
- Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան
- Արա Զոհրաբյան. Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում
- Իշխանյան. Արսեն Բաբայանը բանտում է այն պատճառով, որ ՍԴ նախագահը հրաժարական չի տալիս
- Մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը կատարված արարքները համաներված են
- Ռուբեն Մելիքյան.Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը
- Արմեն Աշոտյան. Սա էլ չի օգնի ձեզ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա