Ընդդիմադիր խմբակցությունների մի շարք օրինագծեր լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեցին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած մի շարք օրինագծեր այսօր չանցան լիագումար նիստերի օրակարգը։
Խորհդարանը մերժեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցերը։
Լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվեց նաև ԲՀԿ պատգամավորները Վահե Էնֆիաջյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Մերժվեց նաև նույն խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Արտյոմ Ծառուկյանի ներկայացրած Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին օրինագիծը։
Լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ուսանողների 5 հազար և 6 հազար դրամ կրթաթոշակները հասցնել համապատասխանաբար 20 և 30 հազար դրամի։
Մերժումը հիմնավորվեց այսպես, որ բարձրացնելու դեպքում պետական բյուջեից 1,9 միլիարդ դրամի փոխարեն հարկ կլինի փոխանցել մոտ 10 մլրդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան