Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են. Գևորգ Պետրոսյան
«Ամենամեծ ցանկության դեպքում էլ վարչապետը չի կարող աշխատավարձ բարձրացնել, այդ հարցն օրենքով է կարգավորվում»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը։
«Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են։ Մի հատ նախաքննության կամ հետաքննության մարմին են կանչում, ամբողջ հայ ազգն իմանում է, իհարկե կիսատ-պռատ է իմանում։ Պետք է իր հաշվին կերակրվող պետական պաշտոնյան ինչի համար է ստանում աշխատավարձ»,- նշեց պատգամավորը
Ինչ վերաբերում է Արսեն Բաբայանի ձերբակալմանը՝ Պետրոսյանն ասաց, որ իրավական գնահատական տալ չի կարող, քանի որ պետք է հիմքերն ուսումնասիրի. «Բայց արդեն մի քանի ճանաչված իրավաբաններ հանդես են եկել այն պնդումով, որ ձերբակալման հիմքերը բավականին խարխուլ են»։
Հարակից հրապարակումներ`
- Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել. Մարուքյան
- Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան
- Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ
- Աշոտ Մելիքյան. Հետհեղափոխական շրջանում հարցեր առաջացնող բազմաթիվ ձերբակալություններ են լինում
- Երվանդ Վարոսյան. Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է
- Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան
- Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է
- «Հետք». Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է