Դանիել Իոաննիսյան. Նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացումը խայտառակություն է և օրենքի ոտնահարում
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը համարում է անազնիվ։
«Նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը (Աշխ. Օր. իմաստով պարգևավճարը ևս աշխատավարձ է) բարձրացնելը լավ է ու անհրաժեշտ, բայց դա գաղտնի անելը խայտառակություն է և օրենքի էության ոտնահարում: Ու թեև ՀԵՏՔ-ը գրել է միայն նախարար-փոխնախարարների մասով, սակայն բոլորս գիտենք, որ դա վերաբերվում է հանրային ծառայողների մի մեծ խմբի:
Կներեք, բայց աշխատավարձ բարձրացնելու կամ պարգևավճար տալու վարչապետի հրամանի գաղտնիությունս ո՞րն է: Ո՞նց կարող է դա գաղտնի լինել հանրությունից:
Նիկոլ Փաշինյան, հանրությունից գաղտնի կերպով պարբերական պարգևավճարներ տալու փոխարեն ավելի լավ կլիներ, որ ազնվությամբ հայտարարեիք, որ պաշտոնյաների աշխատավարձը պետք է էապես բարձրացվի ու օրենքում համապատասխան փոփոխություն նախաձեռնեիք:
Այո, այդպիսի նախաձեռնությունը որոշ խմբեր կքննադատեին, բայց դա կլիներ շատ ավելի ազնիվ քայլ, քան հանրությունից գաղտնի աշխատավարձները, ըստ էության, ապօրինի բարձրացումը:
Հ.Գ. Իմիջայլոց, այս պրակտիկան ՀՀԿ-ի օրոգ է սկսվել և ժամանակն է դրա վերջը տալու: Ի վերջո, ՀՀԿ-ն չուներ այնքան լեգիտիմություն, որ հանրությանը ասեր, որ պաշտոնյաներն պետք է ավելի շատ փող ստանան»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան