Իվետա Տոնոյան. Բուհերի ծրագրից հանվում է երեք առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսում է «հայ» բառով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ԱԺ հայտարարության ժամին գործընկերների ուշադրությունը հրավիրեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների վրա, որոնց համաձայն չի նախատեսվում հայոց պատմություն, հայ գրականություն ու հայոց լեզու առարկանները ներառել պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկում։
«Առանց պաթետիկ ձևակերպումների, այսօր մենք իսկապես շատ լուրջ խնդիր ունենք ազգային ինքնության պահպանման ու այն սերունդներին փոխանցելու առումով»,-ասաց պատգամավորը։
ԲՀԿ-ական գործչի խոսքով, այս հարցն առավել օրակարգային է դարձել, արևմտյան տարբեր հոսքերի պայմաններում։
«Այսօր կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք չգիտեն, թե ինչ են խորհրդանշում հայոց եռագույնի գույները, կամ ասենք ո՞վ է օրհներգի հեղինակը, փոխարենը շատ լավ տիրապետում են, թե միջազգային որ կոնվենցիայի որ սիմվոլիկան ինչ է նշանակում։ Ես անկեղծորեն չեմ հասկանում, պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկից այս երեքի դուրս բերումը։ Ծրագրից հանվում է երեք առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսում է հայ բառով։ Չեմ կարողանում հասկանալ, թե որն է այս օրգանական անհանդուրժողականությունը, չեմ հասկանում, թե որն է հայոց լեզվի ու պատմության դեմ պայքարի նպատակը»,-ասաց նա։
Տոնոյանը կոչով, հորդորով դիմեց գործադիր մարմնին, որպեսզի այս հարցն անգամ քննարկման առարկա չդարձնեն, հակառակ դեպքում հետագայում կարող ենք շատ թանկ վճարել կատարած սխալի համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան