Պիոտրովսկի. Էրմիտաժի և Խ. Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն
ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին հոկտեմբերի 20-ին այցելել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան: Այս մասին տեղեկանում ենք Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից:
Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը հյուրին ներկայացրել է Աբովյանների տոհմական տան պատմությունը, անդրադարձել մեծանուն լուսավորչի կյանքին ու գործունեությանը:
Մ. Պիոտրովսկու համար ճանաչողական շրջայց է կազմակերպվել նաև թանգարանի գլխավոր ցուցասրահում: Այցելուների տպավորությունների մատյանում հյուրը հետևյալ գրառումն է արել.
«Խորին շնորհակալություն հայ մշակույթի Արարատի՝ Աբովյանի մասին հիշողությունը պահպանելու համար: Թանգարանը հրաշալի ներկայացնում է համաշխարհային մշակույթը ընկալելու և իրենը դարձնելու հայերի պատրաստակամությունը: Ձեզ մոտ շատ հարմարավետ է»:
Միխայիլ Պիոտրովսկին իր խոսքում հատուկ շնորհակալություն է հայտնել թանգարանի անձնակազմին Խաչատուր Աբովյանի պայծառ հիշատակը վառ պահելու համար և խոստացել, որ մոտ ապագայում ՌԴ Պետական Էրմիտաժի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն:
Հանդիպման ավարտին Մ. Պիոտրովսկին Աբովյանների տոհմատան պատշգամբում թեյի սեղանի շուրջ զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ: Թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանը պատվավոր հյուրին նվիրել է Խ. Աբովյանի՝ Վ. Ժուկովսկուն գրած նամակի կրկնօրինակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում