Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար
«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար: ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից Panorama.am-ը տեղեկացավ, որ նա դիմել է սեպտեմբերի 11-ին, 80-օրյա ժամկետում պետք է նրան պատասխան տան:
Նշեցին, որ ցմահ դատապարտյալները պատիժը կրելուց 20 տարի անց իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։
1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկություն իրականացրած անձանց դատավճիռը հրապարակվել է 2003 թ. դեկտեմբերի 2-ին: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրել է վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվել են ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել խումբը գլխավորող Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը (2004-ին ինքնասպան է եղել), Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը (2017-ին մահացել է իր մենախցում), Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման (2010-ին սրտի կաթվածից մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ), Նորայր Եղիազարյանը մինչ դատավճռի կայացումը էլեկտրահարվել էր իր խցում։
Ահաբեկչական գործողությանը զոհ է դարձել 8 մարդ՝ Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հավանակա՞ն է «Մարտի 1»-ից հետո «Հոկտեմբերի 27»
- Փաշինյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին
- Հոկտեմբերի 27-ից 19 տարի է անցել
- Անցած գիշեր մահացել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված
- Դահլիճն առաջին պահին մտածեց, թե հումոր են անում. Սահակյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին
- Ամեն ինչ արվեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կոծկելու համար. Դեմիրճյան
- Ս. Դեմիրճյան. Հոկտեմբերի 27-ի գործով մեզ հետաքրքրում է միայն ճշմարտության բացահայտումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան