Քաղաքական 20:01 23/10/2019 Հայաստան

«Քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է». Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի դեմ հարուցված քրգործի մասին

«Փասինֆո»-ն զրուցել  ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ:

-Պարոն Սաղաթելյան, հասարակությանն արդեն հայտնի են գործի հանգամանքները, որի շրջանակներում ԱԺ աշխատակազմում Ձեր տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, իսկ այդ ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին տրվել է կասկածյալի կարգավիճակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցողը։
-Նախ պետք է ասեմ, որ թե՛ Արա Բաբլոյանը, թե՛ Արսեն Բաբայանը ազնիվ և պարկեշտ մարդիկ են ու նրանց այս արհեստածին գործում ներգրավելու համար պետք էր ողջամտության հետ շատ լուրջ խնդիրներ ունենալ։ Ինչ վերաբերում է հարուցված գործին, ես բնականաբար ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը, ու դատելով հրապարակային տեղեկատվությունից, կարծում եմ, որ գործ ունենք իրավապահ համակարգի ոչ ադեկվատ, անհամաչափ  և ոչ իրավաչափ գործողությունների հետ, որոնք ուղեկցվում են իրավունքի կոպտագույն խախտումներով։ Սա անհեռանկար գործ է, որն աշխարհի ցանկացած դատարանում փուլ կգար, եթե, իհարկե, այդ դատարանը չի իրականացնի շատ կոշտ քաղաքական պատվեր։

-Ի՞նչն է նման վստահության պատճառը։
-Ես իրավաբան չեմ, բայց այս օրերին բավականին հաճախակի խորհրդակցել եմ մասնագետների հետ և ոչ միայն իրավունքի մասնագետների հետ։ Կարող եմ ասել, որ սա քաղաքական նպատակահարմարությամբ և քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է, որն արդեն այսօր խարխլում է մեր երկրի շուրջ ստեղծված ընկալումները, միջազգային հեղինակությունը, միաժամանակ հասարակությանը և պետությանը տանում է վտանգավոր նպատակակետի։ Բոլորին է հասկանալի, որ պատվիրատուները կոնկրետ հրահանգ են իջեցրել և, կարծես թե, ոմանց համար արդեն կապ չունի, թե դա ինչպես է կատարվում։ Որևէ նպատակադրում արդարացված չէ, երբ խնդիրներդ լուծում ես անազնիվ եղանակներով, այլոց իրավունքների կոպիտ խախտումներով։ Այս իմաստով գործող իշխանություններն իրենց վարքագծով ձևավորում են մշակույթ, նախադեպեր, որոնք ազդելու են բոլորիս ապագայի վրա ու լավ տեղ չեն հասցնելու ոչ Հայաստանը, ոչ էլ հայությանը։ Նույն Արսեն Բաբայանի կալանավորման հետ կապված քաղաքական դրդապատճառները և կիրառվող գործիքակազմը պարզունակ են և հասկանալի, բայց այդ մեթոդներն աննորմալ են և անընդունելի։ Ուստի Ձեր միջոցով կոչ եմ անում մեր իրավապահներին՝ տղե՛րք, օրենքով ու խղճով գործեք,  ուսադիրներ «թռցնելու» ժամանակը չի, երկիր ենք կորցնելու։

-Բոլոր դեպքերում Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչո՞ւմ են մեղադրում Արսեն Բաբայանին, Արա Բաբլոյանին։ Ու արդյոք պատրաստվո՞ւմ եք օժանդակել նրանց։
- Կրկնում եմ՝ գործը օդից վերցված է, և ներկայացված մեղադրանքը հանգիստ կարող է ժխտվել անգամ լրագրողական հետաքննության միջոցով։
Ինչ վերաբերում է իմ անելիքներին, ես հնարավորինս կօժանդակեմ իմ ընկերների և գործընկերների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև արդարության ու ողջամտության հաղթանակին։ Ու ոչ միայն նրանց դեպքում։ Մեր հասարակությանը նորից կանգնեցնում են երկընտրանքի առջև՝ արժեհամակարգ, թե իշխանության իրավիճակային շահեր։ Փաստ է, որ Հայաստանում առկա է իշխանության ու հասարակության արժեքների ու շահերի հակասություն, առկա է երկակի ստանդարտների կիրառություն, ոչ ադեկվատ, ոչ համաչափ ու իրավաչափ գործողություններ։ Ցավալի է, որ այս պահին «ժողովրդի պահանջի» անվան ներքո կատարվող ապօրինություններն ու մարդու իրավունքների խախտումները տեղի են ունենում ավանդական իրավապաշտպանների ու արտաքին գործընկերների անտարբերության և լռության պայմաններում։ Կարծում եմ՝ մեր երկիրը և համայն հայությունը վտանգավոր զարգացումներից հետ պահելու անհրաժեշտություն է առաջանում, քանի որ արդիականացման գաղափարի խեղաթյուրումը և իշխանության կողմից «նպատակը արդարացնում է միջոցները» մոտեցման համատարած կիրառումը մոտակա ամիսների ընթացքում կարող է հասցնել մի վիճակի, որն ընդունված է անվանել «point of no return»  (անդառնալիության կետ), և կհայտնվենք փակ շղթայի մեջ, որի պայմաններում այլևս բարդ կլինի իրացնել մեր ազգային շահերը՝ սոցիալ-կենցաղային պահանջներից մինչև ազգային անվտանգություն։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}