Իրավունք 10:50 23/10/2019 Հայաստան

Արփինե Հովհաննիսյանը Հաց բերողի մահվան մասին «ողջ ճշմարտությունը»

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը փակագծեր է բացել «Հաց բերող»-ի մասին։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա ցավալի պատմություն է, որ պետք է պատմել մինչև վերջ՝ բոլոր մանրամասներով։

Երեկ մամուլի հրապարակման առիթով Գևորգ Կոստանյանը բացել է որոշ փակագծեր, բայց ժամանակն է ասելու այն` ինչ շատերդ չգիտեք:

Երեք տարի շարունակ ինձ` որպես գործող, իսկ հետագայում արդեն` որպես նախկին արդարադատության նախարար պատեհ-անպատեհ մեղադրել են Ա. Սարգսյանի մահվան մեջ, չնայած որոշ առիթներ ունեցել եմ բացատրելու, որ ես զրո առնչություն եմ ունեցել նրա ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ, ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆԸ ՈՒ բնականաբար նաև ՄԱՀՎԱՆԸ: Ժամանակին Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, ով առաջիններից էր, ով պահանջում էր իմ հրաժարականը, երեք օր անց հրաժարվեց այդ պահանջից` հասկանալով, որ ես ՈՉ Մի կապ չունեի և չէի կարող ունենալ այդ դեպքի հետ: Հետագայում էլ տղայի արդարամտությունը թույլ տվեց ասել ճշմարտությունը` անգամ իշխանափոխությունից հետո, երբ այնքան հեշտ էր ամեն ինչ կապել նախկինների հետ: Կրկին շնորհակալ եմ իրեն այդ արարքի համար:

Բայց դա չխանգարեց բազմաթիվ անգետների, մոլորվածների, բարոյականությունը հայելու հիշողության մեջ թողածների և մահը մանրադրամ դարձրածների շարունակել մահվան մեղադրանքով լայքեր հավաքելու գարշելի պրոցեսը: Տարբեր փուլերում տարբեր պատճառներով լռել եմ` հավատալով, որ ճշմարտությունը շքամուտքով կազդարարի իր գալուստը ու բոլորը կհասկանան, որ ես ՈՉ ՄԵԿԻ ՄԱՀՎԱՆ ԱՆԳԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՉԵՄ, որ գիշերները հանգիստ եմ քնում, ոչ թե որովհետև ցինիկ եմ, այլ քանզի խղճիս առաջ մաքուր եմ:

Իշխանափոխությունից հետո ևս հանգիստ ու վստահ էի, քանզի Նիկոլ Փաշինյանը այս հարցի ուղղակի պահանջատեր է եղել, հարցի` իր կարծիքով մեղավորների անուններ է հնչեցրել ԱԺ ամբիոնից, գլխավոր դատախազության մուտքի մոտից և այլ վայրերից: Բայց երբ իշխանության մեջ եղած մի քանի պատգամավորներ (ֆեյքերն ու բոտերը՝ առավել ևս) սկսեցին մեղադրանքը կրկնել, ես հասկացա, որ նրանք ոչ միայն ոչինչ չեն կարդացել և ծանոթ չեն իրենց առաջնորդի մտքերին, այլև անգամ ցուցում չունեն տարրական բարոյականություն պահպանել ու մարդուն հանիրավի չմեղադրել:

Հասունացել է պահը ձեզ ներկայացնելու որոշ հայտնի ու անհայտ հանգամանքներ ու փակել այս թեման: Ընդ որում, հատուկ եմ ընդգծում՝ ո՜չ արդարանալու նպատակ ունեմ, ո՜չ էլ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու կամ էլ հավատացնելու,այլ շարադրելու եմ դեպքերը և հանգամանքները։

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
• Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո, ( քրեակատարողական հիմնարկ ու եվրոպական դատարան ներկայացվելուց հետո) երբ փաստաբանները դիմել էին նաև ՄԻԵԴ անհապաղ միջոց կիրառելու մասով անընդհատ կապի մեջ եմ եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ, հրատապ կերպով այդ փաստաթղթերում ներկայացված հիվանդությունների ազդեցության հարցը կալանքի հարցի վրա պարզելու համար։ Այսինքն` անհապաղ կերպով կազմակերպվել են հետազոտություններ, ուսումնասիրություններ: Լսելով բժիշկների տեսակետը Արթուրի անբուժելի հիվանդության մասին, հավաստիանալով, որ մտահոգությունները տեղին են, այդ հարցի կապակցությամբ հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ այն ժամանակ ԵՎՍ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և ներկայացրել իրավիճակը: Ինչու իրեն` քանզի նա է նախաքննության և հետաքննության օրինականության հսկողության համար (կարդալ՝ այս դեպքում կալանքի) թիվ մեկ պատասխանատու անձը երկրում: Կարծում եմ՝ ազնվությունը թույլ կտա, որ Արթուր Դավթյանը չհերքի «սուպեր» հեռախոսակապով տեղի ունեցած խոսակցությունը, իսկ ողջամտությունն ու տրամաբանությունն էլ թույլ կտան չհերքել «VIBER»-ով տեղի ունեցած խոսակցությունը: Զանգահարողը եղել եմ ես։ Այսպիսով` ես և Գևորգը անշեղորեն և արագությամբ կատարել ենք այն ինչ պարտավոր էինք անել այդ պահին, այդ փուլում` մեր իրավասության շրջանակներում:
• Այս ամենից հետո 2016 թվականի դեկտեմբերի 30-ին բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա ԴԱՏԱԽԱԶԻ կողմից կայացված որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց և նա ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ:
• Նույն օրը նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվեց առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովին, քանզի դա օրենքի պահանջն էր:
• 2017 թվականի հունվարի 31-ին ստացվեց փորձաքննության եզրակացությունը, որը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին էին ու որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը ընդգրկված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում և ուրեմն` նրա նկատմամբ կալանքը ՉԷՐ ԿԱՐՈՂ կիրառելի լինել։
ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ և ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՐՑԵՐ
2017 թվականի հունվարի 31-ի փորձաքննությունից հետո, տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց շուրջ, հարգելի տիկնայք և պարոնայք, պետք է մտածեք՝ ակնկալելով պատասխանատու անձանցից պատասխաններ։
• 2017թ. հունվարի 31-ին, երբ միջգերատեսչական հանձնաժողովը ասում է, որ Արթուր Սարգսյանը ունի կալանքի հետ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ հիվանդություն, քննիչի կողմից ՆՈՒՅՆ ՕՐԸ որոշում է կայացվում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ ենթադրաբար` ոչ առանց հսկող դատախազի իմացության:
ՀԱՐՑ՝ ինչու՞, այդ ի՞նչ հիմնավորում է դրված եղել դրա հիմքում: Ինչո՞վ պատասխանը չէր բավարարել քննիչին ու դատախազին, որ նույն օրը որոշեցին նշանակել մեկ այլ փորձաքննություն:
• 2017 թվականի փետրվարի 8-ին ստացվում է ԿՐԿՆԱԿԻ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը հակառակ առաջին փորձաքննության ասում է, որ Արթուրի հիվանդությունը չի խոչընդոտում կալանքի տակ գտնվելուն, ավելին` նա անգամ ստացիոնար բուժման կարիք չունի:
• 2017 թվականի փետրվարին 8-ին` այսինքն նույն օրը, երբ փորձագետը ասում է, որ Արթուրը կալանքի տակ կարող է գտնվել, քննիչը որոշում է կայացնում Արթուր Սարգսյանին ձերբակալելու մասին, իսկ հաջորդ օրը դատավորի որոշմամբ Արթուր Սարգսյանը կրկին կալանավորում է:
ՀԱՐՑ՝ ինչու՞ է կրկնակի փորձաքննությունը տևում ութ օր, ու այդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդ եզրակացության պատասխանը ստացվում է, անմիջապես նույն օրը Արթուրին ձերբակալում են ( արդյոք քննիչը նախապես գիտե՞ր պատասխանի մասին) ու հաջորդ օրը կալանավորում: Տարօրինակ չէ՞։
ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ Արթուր Սարգսյանի երկրորդ կալանավորման մասին իմացել եմ հեռուստացույցից, արդարադատության նախարարը ի պաշտոնե կապ չունի քննիչի, դատախազի, փորձագետի ու մնացած դերակատարների հետ: Այս հարցերի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ նախաքննության մարմինն է, իսկ արդարադատության նախարարը ունի զրո իրավասություն:
Ռուստամ Բադասյանից հարցրեք` արդյոք ինքը կարող է ասել մեկին ձերբակալեն կամ կալանավորեն, թե ոչ ինքը առհասարակ կապ ունի այդ պրոցեսների հետ թե ոչ, քան ուղղակի քրակատարողական հիմնարկում պահելու պարտականությունը այդ որոշումների դեպքում։
• 2017 թվականի փետրվարի 13-ին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը, քննիչի որոշման պատճառով չկարողանալով տեսակցել Արթուր Սարգսյանի հետ, հանդիպել են այլևս գեներալ Արթուր Դավթյանի հետ և նրա հետ քննարկել Արթուր Սարգսյանի կալանավորման փոփոխության հարցը: Ճիշտ կարդացիք` ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ հետ են հանդիպել ոչ թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, քանզի հարցը Արթուր Դավթյանի իրավասության տիրույթում էր։
( Մեկնաբանությունում տես՝ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի լայվը դատախազության մուտքի մոտ։
Մեկնաբանությունում տես նաև՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Քուանշ» վերտառությունը կրող հայտնի ելույթը խորհրդարանում, որտեղ նա թվարկում էր գլխավոր դատախազի «մեղքերը», որոնց համար հավանաբար շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում)։
Այս հանդիպումից հետո Արթուր Դավթյանը շուրջ 26 օր քննարկում էր պատգամավորների անձնական երաշխավորությունը, որ պարզեր պատգամավորները ունեն հեղինակություն թե ոչ, որ կալանքը փոխարիներ: Ի վերջո, մարտի 6-ին Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։

ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Վերոգրյալի հիման վրա պարզ է դառնում, որ առնվազն պետք է պատասխանել այն հարցերին, թե ով է պահանջել այդ չարաբաստիկ երկրորդ փորձաքննությունը և ԻՆՉՈՒ՞, ու՞մ ցուցումով, ո՞վ և ի՞նչ ցուցում է տվել փորձագետին կամ տվե՞լ է թե ոչ ու պատժել մեղավորներին: Ի դեպ, բացառությամբ որոշ փաստերի, այս ամենը հայտնի է եղել Նիկոլ Փաշինյանին, ուստի մեղմ ասած զարմանալի է, որ նա երբ պատգամավոր էր հիշում էր բոլորի պատասխանատվության տիրույթները, իսկ այժմ կարծես չի հիշում:
Ուշադրություն դարձրեք, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց հստակ ուրվագծում եմ որոշումների պատասխանատուներին ու նրանց վերադասներին։
1. Քննիչ ու ԱԱԾ այն ժամանակվա քննչական վարչության պետ (պատասխանատու են կալանքի միջնորդության համար)
2. Հսկող դատախազ և նրա վերադաս` գլխավոր դատախազ, արդեն գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյան (պատասխանատու են կալանքի օրինականության ստուգման համար)
3. Դատավոր` ի դեպ այս իշխանության օրոք Երևան քաղաքի դատարանի նախագահ դարձած Արթուր Մկրտչյան (պատասխանատու է կալանքի որոշման համար)
4. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-Ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս՝ նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյան (պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար):
Սրանք այն պաշտոնյաներն են, որ ներկայումս էլ շարունակում են պաշտոնավարել։ Ավելին՝ այս հարցում առանցքային դեր ունեցած պաշտոնյաները ունեցել են առաջխաղացում կամ պարգևատրվել են հենց նոր իշխանությունների օրոք։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս պաշտոնյաները այլևս որևէ կերպ պատասխանատու չեն Արթուր Սարգսյանի հետ կապված որևէ դրվագի համար, թե՞.....

Հ.Գ. Ինչո՞ւ շուտ չէի խոսում այս մասին`
Անմիջապես Արթուր Սարգսյանի մահվանից հետո արդեն կային այս կապակցությամբ հարուցված քրեական գործեր, ու ես սպասում էի որ ճշմարտությունը բացահայտվելու է` թե իշխանափոխությունից առաջ և թե հետո: Բայց ժամանակն անցնում էր ու միևնույն է` նողկալի շահարկումները շարունակվում էին: Սա առիթ էր խոսելու, թեև հակված չէի, քանզի անհեթեթագույն մեղադրանքների սովորաբար չեմ անդրադառնում: Այսուհետ ևս` այս թեմայի մասով լինելու եմ լուռ, ասելիքս սպառիչ եմ շարադրել, խիղճս մաքուր է, խոսքերս էլ ճշմարիտ՝ ասված՝ ոչ թե ինձ սիրողների կամ ատողների համար է, այլ իրականության կարիքն ունեցողների համար։

Հ.Հ.Գ. Հարգելի լրագրողներ խնդրում եմ վերնագիր դնել այս նյութի վերտառությունը, որևէ այլ միտք համապարփակ չի արտացոլում ասելիքս»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}