Խզմալյան. Պետք է բեռնաթափենք մշակույթի սիրողական սոցիալական գործառույթը
Տարիներ շարունակ մշակույթի նախարարությունը ստանձնել էր իր ուժերից վեր սոցիալական բեռ, պատասխանատվություն: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա նշեց, որ աշխատելով բավարարել բոլորի պահանջները, աջակցել բոլորին, արդյունքում պարզվում է, որ չեն կարողանում իսկապես արժեք ներկայացնող խմբերը, ստեղծագործությունները հանրայնացնել ու դուրս բերել միջազգային շուկա:
«Նախկինում գործող համակարգի դրամաշնորհային պայմանների արդյունքում մեզ են դիմում շատ պատահական կազմակերպություններ, կասկածելի հեռանկար ունեցող նախագծեր, նախագծեր, որոնց ազդեցությունն ոլորտի, հանրային կյանքի բարեկարգման և այլ առումներով տևական չէ:
Մեկանգամյա նախագծեր ենք: Այսուհետև շատ խիստ չափանիշներով ենք ընտրելու դրաշնորհային նախագծեր: Պետք է բեռնաթափենք մշակույթի սիրողական սոցիալական գործառույթը»,- նշեց փոխնախարարը:
Ա. Խզմալյանի կարծիքով, ընտրել են ստույգ ճանապարհ՝ դրամաշնորհների այնպիսի պայմաններ դնել, որոնք գուցե սկզբում բարդ թվան, բայց հնարավորություն և ճանապարհ կբացեն առավելապես պրոֆեսիոնալ հանրության համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան