Գագիկ Խաչատրյանի փաստաբան. Եթե անկեղծ ասեմ, անհնար է, որ դատարանն անաչառ գտնվի
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանները միջնոդություն են ներկայացրել դատարան՝ նրա նկատմամաբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Նրանք որպես գրավի չափ առաջարկել են 230 մլն դրամ։ Միջնորդությունը քննվել է այսօր, վաղը դատարանը կհրապարակի որոշումը։
Դատական նիստից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատրյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը հայտարարեց՝ կալանքի դեմ բերված իրենց հակափաստարկները օբյեկտիվ էին ու շատ տրամաբանված։
Նա հիշեցրեց, որ սրտի իմպլանտի վիրահատությունից հետո Գերմանիայում բուժում անցնող Խաչատրյանը քննիչի մեկ հեռախոսազանգից հետո դադարեցրել է այն, ժամանել Հայաստան ու ներկայացել քննիչին։
«Նա հույս ուներ, որ գոնե մեկ շաբաթով թույլ կտան իրեն մեկնել, շարունակելու բուժումը։ Բայց պարզվեց, որ նման մոտեցումը չի ողջունվում վարույթ իրականացնող մարմնի կողմից»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով, բժիշկն անընդհատ ահազանգել է Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին, նշել, եթե չներկայանա ու բուժումը չստանա, ապա հնարավոր է, որ երկրորդ վիրահատության կարիք կառաջանա։
«Ես հիմա կաշկանդված եմ ու չեմ կարող շատ մանրամասն խոսել այս հարվերի վերաբերյալ, քանի որ իմ պաշտպանյալը թույլ չի տալիս առավել ծավալուն անդրադառնալ»,-նշեց Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով, Եվրոպական կոնվենցիայի համաձայն, բուժմիջամտությունից մարդուն զրկելը խոշտանգում է, անձի իրավունքների խախտում։
«Եթե անկեղծ ասեմ, անհնար է, որ դատարանն անաչառ գտնվի։ Ես ինքնաբացարկ հայտնեցի դատավորին, քանի որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված բոլոր բողոքներն ու միջորդությունները մակագրվում են միևնույն դատավորին՝ Արտուշ Գաբրիելյանին։ Իմ կարծիքով, դատարանն ի զորու չէ այս քրեական գործով արդար ու օբյեկտիվ որոշում կայացնի»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով, Գագիկ Խաչատրյանի գույքի վրա արգելանք է դրված, սակայն կան անձինք, որոնք պատրաստ են գրավի գումարը վճարել։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
- Փաստաբանական թիմ. Առկա չէ գոնե մեկ ապացույց, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությունը
- Գագիկ Խաչատրյանի փաստաբան. Ռուբիկ Մխիթարյանի նման դատավորն այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել ճնշումները
- Գագիկ Խաչատրյանի պաշտպան. Դատարանը չի կարողացել անձերի մոտեցումից վեր կանգնել
- «Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանին իրավապահները հիվանդանոց չե՞ն տարել
- Գագիկ Խաչատրյանի փաստաբան. Միանշանակ, բողոքարկելու ենք կալանավորման որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին