Մարգարիտա Խաչատրյան. Հարգարժան վարչապետ, եթե գումարի խնդիր չունեք, անդրադարձեք զոհված զինվորների ընտանիքներին
«Մենք բանակից թանկ ոչինչ չունենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Նա նշեց, որ ամեն նախարարի հետ համագործակցել է հանուն զինվորի:
«Զինվորն ինձ կարագի պաչկայի վրա նկարում, նկարս ուղարկում է: Արդյոք իրենցից մեկնումեկը, արել է այն, ինչ տիկին Մարգարիտան արել է բանակի համար…զինվորի հետ խրամատում քնել է, եթե իրենցից մեկին հարց տամ, ասեմ՝ Ջաբրայիլի, Եղնիկների, Մատաղիսի, Թալիշի տեղն ասեք, Հադրութի դիրքերի տեղ ասեք… իրենցից ոչ մեկը, բանակ չծառայածներից ոչ մեկը չի կարող այդ զորամասի տեղն ու հասցեն ասել»,- նշեց Մ. Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ բանակում տարբեր տարիներին տարբեր պատճառներով մահացած զինծառայողների մայրերը պահանջում են իրենց ընտանիքներին փոխհատուցում տրամադրել, ինչպես դա արվել է 2008-ի մարտի 1-ին սպանվածների ընտանիքների դեպքում։
Նա նշեց, որ իրենց բարձրացրել են 5646 զոհվածների խնդիրներ, ծնողների մեծ մասը ծերության շեմին են, նույնիսկ թաղման ծախսեր չունեն:
«Եթե աթոռաճոճերի համար իրենք կարողանում են տալ գումարներ, մենք ինքներս պահանջում ենք, որ ուշադրության կենտրոնում լինեն զոհված զինվորների ընտանիքները, որպեսզի իրենք էլ հասկանան, որ արյունը թափվել է, անտեղի չի թափվել:
Կառավարությունը հայտարարում է, որ փողի խնդիր չունենք, 25 տոկոս աճ ունենք, ես այդ տեղը ցույց եմ տալիս: Հարգարժան վարչապետ, եթե գումարի խնդիր չունեք, անդրադարձեք զոհվածների ընտանիքներին, որոնք սոցիալապես շատ վատ են ապրում, չեն կարողանում գոյատևել»,- ասաց Մ. Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մերժում ենք ստացել, ոչ՝ դրական լուծում. Մարգարիտա Խաչատրյան
- Մարգարիտա Խաչատրյան. Հիշեցնում ենք վարչապետին, որ մինչև վերջ պայքարելու ենք
- Մարգարիտա Խաչատրյանը հացադուլ հայտարարեց
- Կառավարությունից պահանջում ենք փոխհատուցել 5646 զոհված զինվորի ընտանիքի․ Մարգարիտա Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան