Վարոսյան. Հայտնի պատճառներով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի հարցաքննության արձանագրությունը դատարան չի ներկայացվել
«Դատարանը միաժամանակ կքննի Արսեն Բաբայանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ բողոքը և վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը նրա նկատմամաբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բաբայանի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը։
Այս պահին նա և «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը Երևան քաղաքի ընդհանուր դատարանի Կենտրոնի նստավայրի շենքի դիմաց են։
Վարոսյանը հայտարարեց՝ հարցազրույցում Սահմնադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը հայտնել է, որ գործի շրջանակում ինքը հարցաքննվել է։
«Ի զարմանս մեզ, այդ հարցաքննության արձանագրությունը մեզ չի տրամադրվել, դատարան էլ չի ներկայացվել։ Մեզ համար պատճառներն, իհարկե, ակնհայտ են, որովհետև դա Արսեն Բաբայանին արդարացնող ապացույց է։ Ասեմ ավելին, ես այսօր ուշադիր հետևել եմ նաև պարոն Բաբլոյանի, պարոն Գագիկ Հարությունյանի հարցազրույցներին։ Այդ երեք անձանց դիրքորոշումները միայն բավարար են՝ պնդելու, որ ներկայացված մեղադրանքն իրականության հետ աղերս ունենալ չեն կարող»,-ասաց Վարոսյանը։
Վարոսյանն այսօր էլ պնդեց, որ Արսեն Բաբայանը ձերբակալված է ապօրինի կերպով, հիշեցրեց, որ Բաբայանը թաքնվելու փորձ չի արել, պատշաճ կերպով ներկայացել է ՀՔԾ, բայցի այդ մեղադրանքը, որ առաջադրված է եղել երեկ, համաներված հոդված է եղել։
Բացի այդ, նրա պնդմամաբ, մեղադրանքում նշված փաստական հանագամանքներն իրականությանը չեն համապատասխանում։
«Մենք պահանջելու ենք դատարանում, որ վարույթ իրականացնող մարմինը ներկայացնի այլ անձանց ցուցմունքներ, այդ թվում նաև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը»,-ասաց փաստաբանը։
Վարոսյանն ընդգծեց, ՍԴ-ից դիմումի ստացման ու մուտքագրման ամսաթվերի հետ կապված օրենքի որևէ խախտում չկա, բայց եթե նույնիսկ տեսականորեն ժամկետի խախտում լիներ, ապա Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու հետ գործ չունեն։
Հարակից հրապարակումներ`
- Ես մի հարցում եմ խախտում արել, որ աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին գալ իշխանության. Բաբլոյան
- Գոհար Մելոյան. Բավարար հիմքեր կան, որԱրսեն Բաբայանի նկատմամբ վերաբերյալ միջնորդությունը մերժվի
- «Ազատություն». Գագիկ Հարությունյանը հերքում է, թե իրեն պարտադրել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից
- Գոհար Մելոյան. Փաթեթում Առուշան Հակոբյանի ցուցմունքի բացակայությունը հավաստելու է Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդումը
- «Հրապարակ». Արսեն Բաբայանի «գործով» հարցաքննվել է նաև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան