Փաստաբան. Համոզված չեմ, որ դատարանը Բաբայանին կալանավորելու որոշում կկայացնի
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը կասկածում է, որ Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանն այսօրվա նիստում կբավարարի Բաբայանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը։
«Դա կլինի ակնհայտ ապօրինի որոշում, եթե վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունն այս պայմաններում հանկարծ բավարարվի»,- Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա։
Նա ընդգծեց, դրա համար ոչ պայմանը կա, այսինք հիմնավոր կասկածը, ոչ էլ հիմքերը՝ թաքնվելու կամ քննությանը խոչընդոտելու որևէ վտանգ։
«Եթե հանկարծ դատարանը նման որոշում կայացնի, օրենքով սահմանված բոլոր միջոցներով փորձելու ենք հարցին լուծում տալ»,-ասաց փաստաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան