Իշխանականների բարձրացված աշխատավարձի մասին լավագույններից
«Հետքի»՝ նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին հրապարակումից հետո փաստը դարձավ բուռն քննարկման առարկա սոցցանցերում։ Իհարկե, լրիվ սպասելի, մի սպիտակ խումբ պնդում էր, որ ճիշտ է բարձրացնել նախարարների աշխատավարձը։ Մյուս, ավելի մուգ գույնը հավանաբար, բերում էր «դեպքի» աբսուրդ ու ոչ ազնիվ լինելու փաստարկները։
Թոշակառուներ, ուսանողներ, գործազուրկներ, իրենց մասնագիտությամբ աշխատանքի հնարավորություն չունեցողներ, նախարար լինելուց ուշացածներ... միթե՞ այս ամենի կողքին նոր իշխանությունը նոր բան չգտավ անելու, քան պարգևատրել ինքն իրեն։
Չգտավ։
Որոշ, ավելի պրագմատիկ խումբ պնդում էր, որ նախարարներին պիտի ավելի բարձր աշխատավարձ տան, որպեսզի չգնան այլ աշխատանքի։
Այդպես նաև դատավորների մասին աասում էին, որ՝ պիտի աշխատավարձը բարձրացնել, որ կաշառք չվերցնեն։ Ու նույն, սպիտակ մասսան այն ժամանակ էլ էր ծափ տալիս։
Կամ քաղաքապետ Կարեն Կարապետյանը երբ նեղացավ ու գնաց լավ աշխատավարձի հետևից, այդ նույն մարդիկ էին ախ ու վախ անում, թե՝ «սիմպո էր»։
Կարելի է իհարկե շատ օրինակ բերել նույն՝ հին ու նոր հիացմունքի, կարելի է էլի հարցադրումներ անել. իբր որ հարցի լուծումը ապահովեցին իրենց կրթությամբ, որ հիմա էլ վախեցնեն, թե՝ կգնանք ուրիշ աշխատանքի։
Բայց այսքանի փոխարեն մեջբերենք հանդիպած ամենադիպուկ գրառումներից մեկը. «Եթե մարզպետների աշխատավարձերը մրցունակ չլինեն, կադրերի հոսք կլինի ու նույն Արարատի մարզպետը կգնա ավելի բարձր աշխատավարձով Լակոստում կաշխատի»։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է
- Դանիել Իոաննիսյան. Նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացումը խայտառակություն է և օրենքի ոտնահարում
- «Հետք». Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան