Գերմանացի գիտնականները հերքել են դիետաների ազդեցությունը կյանքի տևողության վրա
Գերմանացի գիտնականները պարզել են, որ մեծ տարիքում կալորիաների օգտագործման սահմանափակումը նպաստում է կյանքի տևողության երկարացմանը: news.ru-ն, հղում անելով MedicalXpress-ին, գրում է, որ նրանք գիտափորձ են արել երիտասարդ և տարեց մկների վրա՝ կենդանիներին նստեցնելով դիետայի վրա:
Առաջին կատեգորիան, որոնց սեռական հասունացումից հետո 40 տոկոսով ավելի քիչ են կերակրել, տարեց հասակում ավելի առողջ են եղել: Իսկ ահա երկրորդ կատեգորիայի մկներին կալորիաների քանակի կրճատումը որևէ օգուտ չի տվել: Համեմատած սովորական ռեժիմով սնված ու ծերացած մկների, նրանց կյանքի տևողությունը չի փոխվել: