Երթևեկության խախտումները նկարահանելու և ոստիկանությանն առցանց փոխանցելու նախագիծն ամբողջությամբ ընդունվեց
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հեղինակները՝ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արմեն Փամբուխչյանն են։
Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 83, դեմ՝ 24 և ձեռնպահ 3 պատգամավոր։
Օրինագծով քաղաքացիներին հնարավորություն է տրվում տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութն ուղարկած քաղաքացու ինքնությունը չի բացահայտվում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան