Ամերիկայի հայկական համագումարը հանդիսանում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման կարեւոր օղակ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարի, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի եւ կառույցի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Քննարկվել են մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ Ամերիկայի հայկական համագումարը հանդիսանում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման կարեւոր օղակ՝ գոհունակությամբ նշելով, որ Արցախը միշտ էլ հատուկ տեղ է զբաղեցնում կազմակերպության գործունեության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում