«Baby Shark» մանկական երգը դարձել է Լիբանանում բողոքի ակցիաների «հիմնը»
Հայտնի «Baby Shark» մանկական երգը Լիբանանում դարձել է բողոքի ակցիաների «հիմնն» այն բանից հետո, երբ Բեյրութում ցուցարարներն ինքնաբուխ սկսել են երգել այն՝ աղմկոտ ցույցի մեջ հայտնված երեխային հանգստացնելու համար:
Ինչպես գրում է reuters-ը, երբ նախորդ շաբաթավերջին Էլիան Ջաբուրն իր մեքենայով հայտնվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից «շրջափակման» մեջ, նա ցուցարարներին խնդրել է չբղավել, քանի որ նրա որդին՝ Ռոբինը, քնած էր մեքենայի մեջ, որն արթնացել ու վախեցել է ձայներից։ Ահա երեխային հանգստացնելու համար ցուցարարները սկսել են երգել «Baby Shark»-ը, որն էլ տեսաձայնագրել է մայրը։
Տեսանյութը տարածվել է համացանցում ու ցուցարարները բողոքի ակցիաների ժամանակ սկսել են եգել այս երգը։
«Baby Shark» երգը հանրաճանաչ դարձավ հարավկորեական մանկապատանեկան կրթական ընկերության կողմից YouTube-ում ներբեռնելուց հետո։
Հիշեցնենք, որ Լիբանանում մարդիկ բողոքի ակցիաների են դուրս եկել երկրում տնտեսության վիճակի, կոռուպցիայի պատճառով ու պահանջում են իշխող կառավարության հրաժարականը։ Վարչապետ Սաադ Հարիրին փոփոխությունների փաթեթ է ներկայացրել՝ ցուցարարներին հանդարտեցնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Համազգային բողոքի ցույցերից հետո՝ Լիբանանի վարչապետը համաձայնության է եկել բարեփոխումների փաթեթի շուրջ
- Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն