Beeline-ը նորացված առցանց խանութի վերագործարկման առթիվ նվիրում է անլար ականջակալներ
Beeline-ը հայտարարում է նորացված առցանց խանութի վերագործարկման մասին` բարելավված գործառույթներով և դիզայնով: Այժմ հաճախորդները կարող են ոչ միայն առցանց ձեռք բերել իրենց դուր եկած սմարթֆոնը՝ անվճար առաքմամբ, այլ նաև ստանալ ամբողջական տեղեկատվություն հեռախոսի մասին:
Ընկերությունում Beeline E-shop առցանց խանութի գործարկմանը նվիրված մեկնարկել է նաև ակցիա: Առաջին 50 հաճախորդները, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն նորացված կայքի միջոցով, որպես նվեր կստանան Xiaomi Redmi Airdots անլար ականջակալներ և «հատուկ» համար նոր 033 կոդով:
«Մենք թարմացրել ենք մեր առցանց խանութի դիզայնը և գործառույթներն այնպես, որ հարմար լինեն մեր հաճախորդներին, ինչպես նաև նրանք կարող են օգտվել Beeline-ի կողմից նվերներ ստանալու հիանալի հնարավորությունից՝ նոր սմարթֆոն գնելու դեպքում: Վստահ եմ, որ 033 նոր կոդով «հատուկ» համարը և ամբողջ աշխարհում արդեն հայտնի դարձած ականջակալները հիասքանչ լրացում կդառնան ցանկացած սմարթֆոնի համար», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ակցիան ուժի մեջ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 21-ը:
Հարակից հրապարակումներ`
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացնում են «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը
- Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը
- Ինչի՞ համար Beeline-ը վճարեց 850 մլն. դոլար
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է անցկացրել Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի ուսանողների համար
- Beeline-ի աջակցությամբ 110 դպրոցականներ սովորեցին օգտվել թվային հնարավորություններից
- Beeline-ը 4G ցանց է գործարկել Էջմիածնում
- Beeline-ն ավելացնում է Drive սակագնային փաթեթների ինտերնետի ծավալը մինչև 200ԳԲ
- Beeline. «Խաղային ստարտափները Հայաստանում»՝ տեղի է ունեցել Starthub Offline հերթական հանդիպումը
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար նոր հարթակ է ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան