Թուրքիան հայտարարեց Սիրիայում գործողությունների դադարեցման մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության ակունք» գործողության դադարեցման մասին։ Այս մասին հայտնում է Gazeta-ն:
Սակայն Չավուշօղլուն նշել է, որ գործողությունն ավարտված չէ, և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ակտիվացնել ռազմական գործողությունները:
Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահն Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախօրեին ավելի քան վեց ժամ տևած բանակցություններից հետո հայտարարեցին, որ Մոսկվան և Անկարան ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ստորագրվել է հուշագիր, որը սահմանում է գործողություններ հաջորդականութունը։