«Ազատություն». Գագիկ Հարությունյանը հերքում է, թե իրեն պարտադրել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում հերքում է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։ Նպատակն, ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) այն էր, որ Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե վեց տարի, այլ՝ մինչև 70 տարեկանը։
«Հասկանալու բարդություն չկա։ Ես այդ մասին ասել եմ, որ ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ Սահմանադրական դատարանի նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի [ՍԴ] նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է, և որևէ օրենքով էլ նախատեսված չէ հատուկ ընթացակարգ։ Դա իմ իրավունքն է։ Կարող էի ես ընդհանրապես հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել», - ասել է Հարությունյանը:
Հարցին, թե նրան չե՞ն ստիպել, որպեսզի Հարությունյանն այդ քայլին գնա, Հարությունյանը պատասխանել է. «Դա հեքիաթներ է, հեքիաթների ժանրից է։ Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ»։
Հարակից հրապարակումներ`
- Գոհար Մելոյան. Փաթեթում Առուշան Հակոբյանի ցուցմունքի բացակայությունը հավաստելու է Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդումը
- «Հրապարակ». Արսեն Բաբայանի «գործով» հարցաքննվել է նաև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար
- «Հրապարակ». ԼՀԿ պատգամավոր. Արսեն Բաբայանի կալավորումն ապօրինի է, հույս ունենք, որ ՀՔԾ-ն կսթափվի
- Արսեն Բաբայանի գործով դատական նիստ տեղի չունեցավ
- Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան
- Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա