Նարեկ Մութաֆյանը կմնա կալանավորված
ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը կշարունակի մնալ կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ն. Մութաֆյանի պաշտպանի ներկայացրած բողոքն ու օրինական ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Մութաֆյանի պաշտպան Վահե Եփրիկյանը:
«Այս պահին որոշման բովանդակությանը ծանոթ չենք, կարող եմ ասել մեկ բան՝ տոտալ իրավախայտառակությունն ուղղակի շարունակվում է, արդեն սարսափելի է նման բարդակի վերածել իրավական, դատական համակարգը»,- ասաց նա:
Վ.Եփրիկյանի խոսքով, դատարկ միջնորդությունն արդեն երկրորդ ատյանն է, ըստ էության, համարում պատճառաբանված, հիմնավոր: Նա այս ամենը որակում է քաղաքական հետապնում, բացահայտ ու լկտի ապօրինություն:
Պաշտպանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են, առանձին գրավի միջնորդություն էլ են ներկայացնելու:
Հիշեցնենք, որ Ն. Մութաֆյանն Սարգիս Օհանջանյանին կալանավորել են ՀՀ երկորրդ նախագա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ «Դուք դռան տակ վնգստացող դատավոր Ձեզ համարո՞ւմ եք» հարցը ուղիղ եթերում տալու և դատավորին մինչև դատարան ուղեկցելու համար։
Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով):
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ժամ առաջ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը պետք է ազատ արձակվեն
- Ակցիա. Հայաստանում բռնապետություն է ու վախի մթնոլորտ
- Լևոն Քոչարյան. Շատ ակնհայտ ու ճչացող են այս ապօրինությունները
- Փաստաբան. Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով
- ՔԿ. Դատավոր Դանիբեկյանի գործով երկու անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- «Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ» ՔԳ-ով երկու անձ ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան