Ռուբեն Մելիքյան. Այս գործընթացը ոչ մի կապ չունի իրավաբանության հետ
«Ես և մեր կազմակերպությունն ուշի ուշով հետևում ենք այս զարգացումներին, ժամ առ ժամ մենք ավելի մեծ հիմնավորումներ ենք ունենում, որ այս գործընթացը բացարձակապես ոչ մի կապ չունի իրավաբանության հետ»,-Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանն էլ հետևել է ՍԴ նախկին նախագահի, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի, ԱԺ նախկին նախագահի հարցազրույցներին, դրանք, ասում է, փաստական առումով այս հեքիթը հօդս են ցնդեցնում։
Մելիքյանն ընդգծեց, որ եթե անգամ հաշվի չառնվեն այդ փաստերը, ապա ՍԴ նախագահ է դարձել ՍԴ անդամը, այսինքն դատարանի կազմում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
«Այս պայմաններում խոսել Քրեական օրենսգքրի 300-րդ հոդվածի մասին, ես անգամ դժվարանում եմ անգամ իրավական գնահատական տալ։ Ընթացակարգային առումով նույնպես, դարի դետեկտիվում որևէ բան չէր փոխվի՝ այդ դիմումը մարտի 2-ի՞ն է բերվել, թե՞ մարտի 5-ին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բաց աղբյուրներում փաստական բոլոր տվյալները կան։
Նա նաև ցավ հայտնեց, որ դատական նիստը դռնփակ է, իրավաբաններն ու լրագրողները մասնակցել չեն կարող, մինչդեռ որպես կանոն դրանք պետք է բաց լինեն։
«Այ եթե մենք ունենայինք նման հնարավորություն, ապա կհամոզվեինք, որ նման իրավաբանություն չկա»,-ընդգծեց Մելիքյանը։
Նրա խոսքով, այսօր բոլոր առումներով՝ փաստական, քրեական, ընթացակարգային, քրեաիրավական ու քրեադատավարական, տեսնում են, որ ապօրինություններ են տեղի ունենում։
«Այս մենը շրջվում է Հրայր Թովմասյանի շուրջ, սա շատ վտանգավոր երևույթ է։ Մեր հանրությունն իր խիստ անհամաձայնությունը հայտնի մեր պետության իրավական մշակույթի գավիժման վտանգի հետ»,-ասաց ՀԿ համահիմնադիրը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Համոզված չեմ, որ դատարանը Բաբայանին կալանավորելու որոշում կկայացնի
- Վարոսյան. Հայտնի պատճառներով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի հարցաքննության արձանագրությունը դատարան չի ներկայացվել
- Ես մի հարցում եմ խախտում արել, որ աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին գալ իշխանության. Բաբլոյան
- Գոհար Մելոյան. Բավարար հիմքեր կան, որԱրսեն Բաբայանի նկատմամբ վերաբերյալ միջնորդությունը մերժվի
- Գոհար Մելոյան. Փաթեթում Առուշան Հակոբյանի ցուցմունքի բացակայությունը հավաստելու է Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդումը
- «Հրապարակ». Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը պնդում է, ոչինչ չի հիշում
- «Հրապարակ». ԼՀԿ պատգամավոր. Արսեն Բաբայանի կալավորումն ապօրինի է, հույս ունենք, որ ՀՔԾ-ն կսթափվի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան