
Դատարանի որոշումը հնարավոր է հրապարակվի վաղը. Ռուբեն Մելիքյան
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ շարունակվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի աջակիցների կողմից բողոքի ակցիան: Իսկ դատարանում քննվում է Արսեն Բաբայանի գործը: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ կանխատեսվում է երկար քննություն և հնարավորում է որոշումն այսօր չհրապարակվի.
«Իմ պատկերացմամբ կարճ ժամանակում չի հրապարակվի որոշումը: Կարծում եմ հրապարակումը կլինի վաղը: Այս պահին Արսեն Բաբայանը դատարանում է, պաշտպանները դատարանում են, քննչական նիստն ընթացքի մեջ է: Քննվում են երկու հարցերը միաժամանակ՝ առաջինը պաշտպանի բողոքը ՝ ձերբակալության իրավաչափության մասով և երկրորդը ՝ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ: Իմ փորձից ելնելով, կարող եմ ենթադրել, որ որոշումը կլինի վաղը: Բոլոր դեպքերում կտեղեկացնեմ համացանցում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը: