Թրամփը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերացման մասին
ԱՄՆ-ն կվերացնի պատժամիջոցները Թուրքիայի դեմ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նման հնաձնարարական տվել է ֆինանսների նախարար Ստեֆան Մնուխենին, հայտնում է RT- ն:
«Ես հանձնարարեցի ֆինանսների նախարարին վերացնել հոկտեմբերի 14-ին Թուրքիայի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցները, որոնք քրդերի վրա հարձակման պատասխան էին (Սիրիայի հյուսիս-արևելքում): Պատժամիջոցները չեն կիրառվի այնքան ժամանակ, մինչև տեղի չի ունենա այնպիսի բան, որը մեզ դուր չգա», - ասել է Թրամփը՝ լրագրողներին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրամանագիր էր ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին ՝ կապված ռազմական գործողությունների հետ:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ-ում իտալացի պատգամավորը ցուցադրաբար գետնին է շպրտել թուրքական շոկոլադի տուփը
- Թուրքիան հայտարարեց Սիրիայում գործողությունների դադարեցման մասին
- Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվեցին Սիրիայի իրավիճակի շուրջ. կնքվեց հուշագիր
- Թուրքիան հայտարարել է, որ քուրդ զինյալները դուրս են գալիս Ռաս ալ-Այն քաղաքից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան