Սևանա լճի մասին Կարապետյանի օրինագիծը տարակուսանք է առաջացնում Գորգիսյանի մոտ
Խորհրդարանն այսօր քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը։ Նախագծի հեղինակն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։
«Անկախ դիտվող ջրիմուռների և բակտերիաների քանակից՝ այս տարի ունենք դրական տեղաշարժ, Սևանի մակարդակն այս տարի, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 5 սմ-ով ավելի բարձր է։ Մոտավորապես 30 մլն խմ օրենքով սահմանվածից պակաս ջրառ է իրականացվել։ Մենք առաջարկում ենք, որ 170 միլիոն խմ ջրառը լինի վերին սահման և կառավարության կողմից դրանից վեր սահմանի առաջարկ-խնդրանք չներկայացվի ԱԺ»,- ասաց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով նախագծի հեղինակին ասաց, որ իր մոտ տարակուսանք է առաջանում օրինագծի հետ կապված։
«Օրինագծում մնում է այն կետը, որտեղ հստակ ասվում է՝ տնտեսական, խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված, արտակարգ իրավիճակների դեպքում կառավարությունը Սևանա լճի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է ԱԺ քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատում է համապատասխան օրենքի ընդունմամբ։ Ձեր բերած դրույթը սա չի չեղարկում, սա մնում է, հետևաբար իմաստը ո՞րն է այս ամեն ինչի»,- հարցրեց Գորգիսյանը։
Կարապետյանն ասաց, որ իրենք էլ են նկատել այդ խնդիրը և այս ընթերցումների միջև եղած հատվածում այս դիտարկումները կներառեն։
Հարակից հրապարակումներ`
- Սևանից օրենքով նախատեսվածից ավելի ջրառ չի իրականացվի. վարչապետ
- Փաշինյանը հույս ունի, որ այս տարի ստիպված չեն լինի հեվալյալ ջրառ անել Սևանից
- Նախարարի պաշտոնակատարը՝ Սևանից իրականացվող ջրառի մասին
- Ցանքատարածությունները նվազում են, Սևանից ջրառն ավելանում
- Պատրաստ եղեք «մարսելու» այն միտքը, որ հաջորդ տարի ևս կարող է Սևանից լրացուցիչ ջրառ կատարվի. Ինեսա Գաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան