ՀԿԵ-ի աշխատակիցները երկրորդ օրն է՝ գործադուլ են իրականացնում
Հոկտեմբերի 22-ին և 23-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները դուրս չեն եկել աշխատանքի՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում:
Ընկերությունից հայտնում են, որ մեքենավարների և նրանց օգնականների նման գործողությունները հանդիսանում են աշխատանքային օրենսդրության խախտում և որակվում են որպես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալը:
Ըստ աղբյուրի, այս տարվա 8 ամիսների ընթացքում էլեկտրաքարշերի մեքենավարների միջին աշխատավարձի չափը կազմել է 364 հազար ՀՀ դրամ: