«Հրապարակ». Թանկյանը Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ելույթի համար 1,2 միլիոն դոլար գումար է ստացել
Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ առաջիկա հունիսին Սերժ Թանկյանը կրկին համերգով հանդես կգա Հայաստանում: «Հրապարակ»-ը գրել է, որ Սերժ Թանկյանի System of a Down ռոք խումբն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ 2015-ի ապրիլին` Ցեղասպանության 100-ամյակի առիթով, և շշմեցուցիչ համերգ ստացվեց, որի համար նա 1,2 միլիոն դոլար հոնորար է ստացել (ռուսահայ գործարարից)։
«Այս անգամ ևս Սերժ Թանկյանը մեծ հոնորարի դիմաց կերգի Հայաստանում։ Պարզապես նրբությունն այն է, որ արանքում Ամուլսարի խնդիրը կա։ Նկատեք` համերգի մասին հայտարարությունից հետո Թանկյանն այլևս չի խոսում Ամուլսարի շահագործման անթույլատրելիության մասին։ Սա համերգ-բարտեր է հայաստանյան իշխանությունների և նրա միջև»,-գրել է թերթը:
Վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը արձագանքելով թերթի տեղեկությանը, ըստ որի՝ Սերժ Թանկյանի հունիսյան համերգը հայաստանյան բյուջեի վրա կնստի մոտ 1 միլիարդ դրամ և հարցին՝ որտեղի՞ց են տրամադրվելու համերգի միջոցները, ասել է. «Բյուջեի մասով Ձեր գրածը չեմ հաստատում։ Միջոցների տրամադրման հարցը պետք է ուղղել կազմակերպիչներին»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում