Ֆիրդուսի թաղամասի քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն. Փաշինյան
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց Ֆիրդուսի 17 շենքի բնակիչների ներկայացրած նամակը։
«Երկու տասնյակ քաղաքացիների ինձ են դիմել նամակով, որտեղ նշվում է 2007 թվականից իրենց թաղամասը համարվում է իրացման գոտի, նրանք հանդիսանալով գույքի սեփականատեր, սահմանափակված են իրենց գույքն օգտագործելու հետ կապված գործողություններով։ Վերջին ամիսներին օտարող կազմակերպության ներկայացուցիչներ են եկել և բանավոր առաջարկել են գին, որի հետ քաղաքացիները համաձայն չեն։ Նշում են, որ չհամաձայնելու դեպքում նրանց դատական կարգով այդ տարածքից կվռնդեն։ Հիմա հարցնում են՝ կառավարությունն այս հարցի հետ կապվա՞ծ ինչ դիրքորոշում ունի։ Նրանք հույս ունեն, որ այս կառավարությունը Հյուսիսային պողոտայի, Բյուզանդի բնակիչների ճակատագրին չի արժանացնի իրենց»,- ներկայացրեց պատգմավորը։
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, որ Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել նոր Հայաստանում, պարզ է: Այդ հարցերով զբաղվում է փոխվարչապետ Ավինյանը, ով հիմա Վրաստանում է: Նամակը փոխանցեք, մենք համապատասխան ընթացք կտանք, բայց քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն: Ես հիմա չեմ ուզում բացարձակ հայտարարություն անել, իրացման գոտու շրջանակներում բավական մեծ թվով տարածքներ արդեն իրացվել են, եթե վիճակագրորեն ուսումնասիրեք, կտեսնեք, որ գների էական և շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել, սա առաջին ահազանգն է վերջին շրջանում, որ այդտեղ ինչ-որ բան այն չէ, այդ հարցին մենք անպայման կանդրադառնանք»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիրդուսի շուկայի ապամոնտաժման աշխատանքները սկսվել են
- Քաղաքապետարանը գաղտնի է պահել Ֆիրդուսի տոնավաճառը վերացնելու որոշումը. «Հրապարակ»
- Նախագահը հանձնարարել է զբաղվել Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայի բնակիչների խնդրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան