Ամերիկացիները հույս ունեն՝ Թուրքիան կհրաժարվի С-400-ից
Սպիտակ տունը ակնկալում է, որ Թուրքիայի իշխանությունները կհրաժարվեն ռուսական զենքից։ Այս մասին գրում է Ria-ն։
«Հուսով ենք, որ թուրքական իշխանությունները կդադարեն գնել С-400-ը և կվերադառնան ՆԱՏՕ-ի ստանդարտ պրակտիկային, այն է՝ ռուսական պաշտպանական համակարգերի բացակայությունն է», - ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան:
Նա հիշեցրել է, որ բացառվում է Անկարայի մասնակցությունը F-35-երի ծրագրին՝ Ռուսաստանից «այլ նշանակալի ռազմական գնումների» դեպքում:
Պաշտոնյան ավելացրել է, որ Միացյալ Նահանգները «ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի և Եվրոպայի այլ անդամ երկրների (ՆԱՏՕ) հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին