Արման Բաբաջանյանը երկու ժամ առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում առանձնազրույց է ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի վրա զինված հարձակման պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ։
«20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ:
Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը այս ահաբեկչական սպանդի հետևանքով հասցված վնասը չի ներվելու և որևէ մեկն անպատիժ չի մնալու»,-գրել է Բաբաջանյանը։
Հիշեցնենք, ողբերգական դեպքերի 20-րդ տարելիցի նախօրեին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող, ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը մեկ ամիս առաջ դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար
- Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին
- ՔԿՀ-ն պարզաբանում է՝ որտեղ է Նաիրի Հունանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան